Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

«Տղերք, հաղթենք՝ գնանք, որ հոկտեմբերի 19-ին աղջկաս հարսանիքն է. բոլորիդ կանչելու եմ». զոհված հերոս Իշխան Պետրոսյանի ծննդյան օրն էր (լուսանկարներ)

Արցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը։

Արցախում զոհված հերոս Իշխան Պետրոսյանի ընտանիքն ու մտերմինները նրա շիրմի մոտ նշեցին Իշխանի ծննդյան 44-րդ տարեդարձը՝ առանց Իշխանի․․․

Պահեստազորային Կապիտան Իշխան Պետրոսյանը ծնվել է 1977թվականի հունիսի երկուսին Երևանում:

Հայրը հայրենիք էր վերադարձել 1945- թվականին՝ Թեհրանից: Մայրը Էջմիածնի Հայթաղ գյուղից էր:

Իշխան Պետրոսյանը սովորել է Երևանի Համո Սահյանի անվան N-70 միջնակարգ դպրոցում:

1995թվականին զորակոչվել է ծառայության և ծառայել Սիսիանում։

1997թվականին ավարտել է ծառայությունը:

1999թվականին ամուսնացել է :

2000թվականին ծառայության է անցել ռազմական ոստիկանությունում: Իր նվիրումի և մեծ հայրենասերլինելու շնորհիվ հասել է կապիտանի աստիճանի:

2004 թվականին տեղափոխվել է Հայաստանի զինված ուժերում ՀՕՊ զորքերի չորրորդ դիվիզիոնում:

2015թվականին դիվիզիոնը լուծարվելուց հետո տեղափոխվել է Արաբկիրի զինկոմիսարատ:

2016թվականին քառօրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել: Նույնիսկ մեր հերոս տղաների մահվան լուրը նրանց ծնողներին փոխացելը՝ կապիտանի ուսերին էր։ Նա ստիպված էր հայտնել հարազատներին այդ բոթը ու յուրքանչյուր ծնողի հետ տառապել և զգացել այդ ցավը:

Քսան տարի ծառայել է հայոց բանակում, 2018 անցել էր թոշակի, բայց պատերազմի առաջի իսկ օրվանից կամավորագրվել էր ռազմաճակատ մեկնելու:

Դուստրերը պատմում էին, որ պատերազմի առաջին օրերին տեղը չէր գտնում, ասում էր ամաչում եմ, որ դեռ Երևանում եմ:

Հասավ նպատակին, գնաց ու կամավորագրվեց Արաբկիրի զինկոմիսարիատում: Նա պատերազմի դաշտ մեկնեց այն պարզ գիտակցումով, որ սա հասարակ պատերազմ չէ, սա տարածքային կոնֆլիկտ չէ, այլ գոյության պայքար, հայրենական պատերազմ, որտեղ որոշվում է մեր բոլորիս հայ մնալու իրավունքը։

Հոկտեմբերի 3-ին գնաց պաշտպանելու Ջաբրայիլ դիրքերը:

Ընկերները պատմում են, որ արնաքամ լինելով, դեռ մի բան էլ տղերքին էր փրկում: Ասում են, որ կապիտանը տղերքին ասել էր. 

«Տղերք, հաղթենք գնանք, որ հոկտեմբերի 19 ին աղջկաս հարսանիքն է բոլորիդ կանչելու եմ»:

Իսկ այսօր արդեն, առանց հրավերի, ընկերները եկել են նրա ծծնդյան օրը հիշելու՝ գերեզմանի մոտ ու խնկարկել այն...

 

Զինվորական ընկերները շեշտում են, որ ինչպես իսկական հրամանատար, նա նետվել է իր ընկերներին օգնության և մինչև վերջին շունչը պայքարել` հանուն հայրենիքի պաշտպանության, որովհետև կռիվ էր տալիս թշնամու դեմ «Ո՛չ մի քայլ հետ» կարգախոսով:

Շատերն են ասում, որ մեծ ցավ է Իշխանի մասին խոսել տխրությամբ, որովհետև նրա հումորն ուրիշ է:

Անգամ այդ ծանր մարտի օրերին իր կատակներով ու խոսքով դեռ մի բան էլ քաջալերում էր դուստրերին.

«Դուք չզանգեք, ես անպայման կզանգեմ»,-ասել է Իշխանը դուստրերին։

Բայց չզանգեց, լռեց հերոսաբար: Ամսի 9-ին անմահացավ Ջաբրայիլի մարտերում:

Իշխան Պետրոսյանի վերջին հեռախոսազանգը եղել է ամսի 8-ին, ժամը 12:00-ին։

Լավ տրամադրությամբ է խոսել։ Կնոջը՝  Արուս Հարությունյանին, միշտ հանգստացնում էր։ Գիտեր, որ անհանգիստ բնավորություն ունի:

 

Նույն օրը 08:10 վերջին նամակն է եղել կնոջը: Խնդրել է, որ չանհանգստանա, որ ինքը լավ է և ամեն ինչ լավ է լինելու․ «մենք չենք նահանջի մինչև վերջ պայքարելու ենք»:

Այդ ամենը կարդալուց հետո կինը անմիջապես զանգել է: Կռվի թեժ պահին կնոջ հետ խոսել է, և միաժամանակ ղեկավարելով մարտը, զինվորներին հրահանգ տալով՝ դիրքավորվել: Կռվի ամենաթեժ պահին փրկելով զինակից ընկերների կյանքերը՝ իր վրա էր վերցրել թշնամական արկի բեկորները։

Իշխան Պետրոսյանը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն մեզ, հանուն հայի։

Նա զոհվեց, որ մենք ապրենք ու հպարտությամբ ասենք, որ հայ ենք։

Չափից շատ էր սիրում կյանքը։ Շատ հումորով, կատակասեր ուրախ քեֆ անող էր: Որտեղ երգ և երաժշտություն լիներ այնտեղ էլ կապիտանի ազգագրական պարերն էր:

Շատ նվիրված է եղել և´ ընտանիքին, և´ ծառայության, և´ հայրենիքին:

 

Կապիտան Իշխան Պետրոսյանը ունի երկու դուստր: Նա աղջիկների համար միայն հայր չէր․ այլ նաև լավ ընկեր:

Հավերժ փառք ու խոնարհում անմահացած կապիտան Իշխան Պետրոսյանին:

Բազմաթիվ շքանշանների արժանացած Կապիտան Իշխան Պետրոսյանը, հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Նա իր ծառայության ընթացքում պարգևատրվել է Վազգեն Սարգսյան, և Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալներով:

Անբասիր ծառայության համար ստացել է երեք աստիճանի մեդալ:

Արժանացել է բազմաթիվ Հ/Կ ների Շնորհակալագրերի Պատվոգրերի և շքանշաների: