Պաշտոնական․ Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ինտերը»
Իտալական «Լացիոյի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ինտերը»։ 45-ամյա մասնագետը միլանյան թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Այս պաշտոնում Ինձագին փոխարինել է Անտոնիո Կոնտեին, ով թիմի հետ այս տարի դարձավ Իտալիայի չեմպիոն։
Ինձագին գլխավորելով հռոմեական ակումբը 2016 և 2021 թվականներին հաղթել է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը։