«Դուք հայվան բառի իմաստը գիտե՞ք». Տիգրան Ուրիխանյանը՝ առողջապահության փոխնախարարին (տեսանյութ)
Ես ընդհանրապես շատ կոռեկտ եմ ու զուսպ, բայց ես ձեզ ուզում եմ հարցնել՝ դուք հայվան բառի իմաստը գիտե՞ք՝ անասուն, կենդանի, կենսաբանական օրգանիզմ:
Իր խոսքն ուղղելով առողջապահության փոխնախարարին՝ ասաց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հարց տվեց. «Ո՞ր կենսաբանական օրգանիզմն է պատասխան տալու առողջապահության նախարարության պաշտոնյաներից...»,-նրա այս խոսքը փորձեց ընդհատել ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ «ժամանակը սպառվեց»:
Սակայն Ուրիխանյանը շարունակեց. «... տեղի ունեցածի հետ կապված, մասունքների հետ տեղի ունեցած հետ կապված»:
Փոխնախարարը հանգիստ տոնով պատասխանեց, թե տեղի ունեցածը նորմալ չէ և արդեն աշխատանքից մարդիկ են ազատվել ու կկրեն պատասխանատվություն: