Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասին
Քաղաքականություն

Սրտանց կշտանալու վերջը չի երևում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Հետհեղափոխական Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման նոր համակարգի ներդնումից հետո այդ ծառայությունների մատուցման իրավունքն անցավ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։ Կառույցն այդ «շնորհին» արժանացավ Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում, թեպետ նույն գործընթացը 35-40 տոկոսով էժան իրականացնելու պատրաստ հաստատություններ կային։ Ինչպես բանակի պարագայում էր, երևի այստեղ էլ ելակետ էր ընտրվել կոնտինգենտին ելակով պահելու հավաստիացումը՝ թուղթ է, վրան ինչ ասես կարող ես գրել։

Համաձայն առկա տեղեկատվության, կալանավորված կամ ազատազրկումը որպես պատիժ կրող մեկ անձի սննդի համար օրական ծախսվում է մոտ 1500 ՀՀ դրամ։ ՀՀ-ում անազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտվածների ընդհանուր թիվը 2000-2100 է։ Վիճակագրությունը հավաստում է, որ քրեակատարողական հիմնարկներում պահվողների շուրջ 20 տոկոսը սնվում է բացառապես հանձնուքներում առկա սննդով, ինչը սակայն չի խոչընդոտում մատակարարող ընկերության հետ կնքված պայմանագրի մեջ կայունորեն պահպանել դատապարտվածների եղած 2000-2100 թիվը։

Պարզ մաթեմատիկական հաշվարկով շուրջ 400 անձի սնունդ փաստացի չմատակարարելու դեպքում միայն օրական 600․000 ՀՀ դրամի վնաս է հասցվում պետությանը՝ այդ գումարները գրպանելու ակնհայտ հնարավորություն տալով համապատասխան թավշյա պաշտոնյաներին։

Սակայն նույն պետական շահի տեսանկյունից դիտարկելին միայն վերը նշվածը չէ։ Խստագույնս քննարկման է արժանի նաև պայմանագիրը կնքած կողմերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարք կատարած լինելու հանգամանքը։ Սույն հոդվածի վերը նշված մասերը պատասխանատվություն են նախատեսում առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու համար։
Նշված պայմաններում, հաշվի առնելով վերջին երեք տարիներին պետական համակարգերում հետևողականորեն խրախուսվող հովանավորչությունն ու ամենաթողությունը, գործնականում անհնար ենք համարում, որ կոռուպցիոն ակնհայտ ռիսկեր պարունակող նմանատիպ գործարքներից անտեղյակ լինեն Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության բարձրագույն ղեկավարությունը։

Թե երեքամյա անգործության այս շքերթի վերջը ե՞րբ պիտի տան թավշյա իշխանությունները՝ անցնելով երկաթե բռունցքի տարփողվող կեցվածքին, մնում է անհայտ, որովհետև, ինչպես ցույց է տալիս իրականությունը, սրանց կշտանալու վերջը չի երևում»։