«Տիկին Նազարյան, հարց է առաջանում՝ արդյոք զգո՞ւմ եք ցավ, թե՞ ոչ, ես խիստ կասկածում եմ»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
Առողջապահության նախարարին դատապարտելու փոխարեն՝ Թագուհի Թովմասյանին եք վիրավորում, ով այդ խնդիրը բարձրացրեց ԱԺ ամբիոնից։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վիրավորական արտահայտությանը՝ ոււղղված Թագուհի Թովմասյանին։
Նազարյանը Թովմասյանի բարձրացրած խնդիրներից հետո նրան անվանեց «իդիոտկա»։
Արձագանքելով նրա վիրավորանքին՝ Թովմասյանը պահանջեց ներողություն խնդրել։
Սակայն Նազարյանը ներողություն խնդրելու փոխարեն ասաց, թե ինքն էլ է մարդ, վաց է զգում և համբերություն ունի։ Ինչին արձագանքելով, արդեն Սոֆյա Հովսեփյանն իր ելույթի ժամանակ ասաց․ «Տիկին Նազարյան, հարց է առաջանում՝ արդյոք զգո՞ւմ եք ցավ, թե՞ ոչ, ես խիստ կասկածում եմ»։