Ռոմելու Լուկակուն իրեն չի համարել աշխարհի լավագույն հարձակվողը
Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք ինքն իրեն համարում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։
Լուկակուն մասնավորապես նշել է. «Ոչ, ես ինձ չեմ համարում լավագույնը։ Ես կարող եմ լինել լավագույն եռյակի մեջ, կամ հնգյակի։ Թող դա լինի հնգյակ»։
Ընդգծենք, որ Լուկակուն ճանաչվեց Իտալիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։