Կառլո Անչելոտին խոսել է Գարեթ Բեյլի մասին
«Ռեալ»-ի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի մասին, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմ»-ում։
«Նա Պրեմիեր լիգայում մի քանի խաղ անցկացրեց, բայց շատ գոլ խփեց։ Վերջին խաղերում նա շատ արդյունավետ էր գործում և կայունություն էր ձեռք բերել: Ես նրան լավ գիտեմ։ Եթե նա մոտիվացիա ունենա, կարող է հիանալի մրցաշրջան անցկացնել. Դրանում ես կասկած չունեմ»,-ասել է Անչելոտին:
Ավելի վաղ, մինչ Անչելոտիի «Ռեալ»-ի ղեկին նշանակվելը հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը ծրագրում է վաճառել Բեյլին: Նրա պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկվում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: