Ունենք 50 մասունք, որոնցից ԴՆԹ չի անջատվել նույնիսկ 4-5-րդ փորձից հետո. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել։
«Ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով։ Ունենք նաև նույնականացված մարմիններ, որոնք տարբեր պատճառներով հարազատների կողմից չեն վերցվել։ Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կա նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է այս դեպքերը պարզելու համար դիմեն միջազգային գործընկերներին, որոնք ավելի փորձառու են այս ժամանակաշրջանում, որ այս հարցում օգնեն։