Իսրայելում կոալիցիոն կառավարություն է կազմվել առանց Բենյամին Նեթանյահուի
Վերջին 12 տարվա ընթացքում Իսրայելն առաջին անգամ կոալիցիոն կառավարություն է կազմել առանց վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության: «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ համաձայնագիր է ստորագրել մի քանի կուսակցությունների հետ: Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը:
Ձեռք բերված համաձայնությամբ Յամինա կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթը կդառնա վարչապետ: Նա այս պաշտոնում կմնա մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր:
Այնուհետև մինչ 2025 թվականի նոյեմբերը Լապիդը կգլխավորի կառավարությունը: Այժմ կոալիցիոն կառավարության կազմը պետք է հաստատվի նախագահի և Իսրայելի խորհրդարան կողմից: