Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

«Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ». Գագիկ Ծառուկյան

Արդեն տևական ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է կառավարության գործը։ Մինչ կառավարությունում շարունակվում է պարգևավճարների շքերթը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է առանձնահատուկ կարևորություն տալ հատկապես սոցիալական ուղղվածության ծրագրերին։

Ու որքան էլ փորձեն որոշ շահագրգիռ անձինք սևացնել ու վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, փաստն այն է, որ նա շարունակում է իրականացնել լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր՝ ողջ հանրապետության տարածքով․․․

Հազիվ թե գտնվի մի մարդ, ով չհամաձայնվի՝ Գագիկ Ծառուկյանը բավականին մեծ ներդրում ունի սպորտի ոլորոտում, պակաս ներդրումներ ու աջակցություն չի ցուցաբերել նաև գյուղատնտեսության մեջ, իսկ անապահով ընտանիքների օժանդակության հարցի մասին արդեն լրիվ ավելորդ է խոսել։

Շատերը դիտած կլինեն «Ես կամ» հաղորդաշարը, որի շրջանակում Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են հայտնվում սոցիալապես անապահով խավի ընտանիքների, մանկատների ու այլ երեխաներ, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են դժվար կեցության մեջ։

Ծառուկյանը լուծում է այդ երեխաների ուսման վարձավճարների հետ կապված խնդիրները, նրանց ծնողների զբաղվածության հարցերը, անվճար բուժօգնության հարցում է աջակցում և մշտապես իր հոգածության ներքո պահում նման ընտանիքներին:

Այս հաղորդաշարերը դիտելիս՝ երբեմն ակամայից հուզվում ես. անհույս, տխուր ու թախծոտ աչքեր նայում են Ծառուկյանին, իսկ նա այդ աչքերին տալիս է փայլ, հավատ ու հույս՝ ապագայի հանդեպ:

Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը երբեք իր օգնությունն ակնկալող անձանց ու հատկապես երեխաներին չի սովորեցնում, որ պետք է անընդհատ օգնություն խնդրել: Նա ամեն անգամ, երեխաների հետ խոսելիս գտնում է այն ներուժը, որը կարող է խթան հանդիսանալ տվյալ երեխայի համար՝ առաջիկայում բարձունքների հասնելու և իր նպատակներին հասնելու համար:

Այս միտքը նա մոտավորապես հնչեցնում է այսպես. 

«Ես քո կողքին եմ, կամ, բայց դու պետք է դա անես, որովհետև դու ընդունակ ես ու կարող ես անել... այս կյանքում անհնարին ոչինչ չկա...»,- ասում է Ծառուկյանն ու նրան հավատում են բոլորը, հավատում են իրենց ուժին ու այդ հավատով էլ առաջ գնում:

Մեկը ցանկանում է դառնալ լավ մարզիկ, մյուսը պարուհի, մեկ այլ երեխա մտածում է իր մոր վիրահատության մասին ու բոլորն անխտիր ստանում են ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական աջակցություն ու խթան, որն օգնում է առաջ գնալու համար:

Ծառուկյանը մեծ դերակատարում ունի նաև բանակին ու մեր զինվորների աջակցության հարցում...

Անկեղծ լինելու համար, պետք է նշենք, որ նրա բարեգործությունները երբեմն զայրույթ են առաջացնում. զայրույթ՝ ուղղված կառավարությանը, քանի որ այն ամենը, ինչ անում է Գագիկ Ծառուկյանը՝ հենց կառավարության գործառույթում է ու նրա պարտավորությունը, սակայն չգիտես ինչու, այդ ամենը մնացել է բարերարների հույսին:

Գագիկ Ծառուկյանի բարեգործությունները մի տեսակ վատ սովորություններն են ձևավորել իշխանությունների շրջանում, ու նրանք, հավանաբար տեսնելով, որ իրենց գործն ստանձնել են Ծառուկյանն ու նրա նման էլի բարերարներ՝ թոշակները բարձրացնելու փոխարեն իրենց աշխատավարձերն են բարձրացնում, աշխատատեղեր ստեղծելու փոխարեն իրենց մերձավորներին են յուղոտ պաշտոններ տալիս ու աղքատությունը նվազեցնելու, բանակը զինելու և շատ այլ կարևոր գործեր անելու փոխարեն՝ իրենց անխնա պարգևատրում են: Պարգևատրում՝ չարած գործերի համար...

Բայց զարմանալիորեն, այս ամենից Ծառուկյանը չի նեղանում. չի նեղանում անգամ, երբ որոշ մարդիկ երբեմն չեն գնահատում իր արած գործը:

«Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու»,- մի առիթով ասել է Ծառուկյանը:

Ու եթե կառավարությունում գործում են իրենց գրպանները բարգավաճեցնելու ուղղությամբ, ապա Գագիկ Ծառուկյանը շարունակում է գործել՝ բարգավաճ երկիր ունենալու և մարդկանց բարօրության համար ու իր հայացքն ուղղում միայն դեպի ժողովուրդը...

«Իմ ժողովրդի առաջ ես պարտք ունեմ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: