Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից հայտնի են նոր մանրամասներ
Իտալական Corriere dello Sport-ը նոր մանրամասներ է հայտնել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից, որը պաշտոնապես նոր պայմանագիր կնքեց։
Աղբյուրը նշում է, որ նոր կնքված պայմանագրով Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։ Այդ գումարից զատ Մխիթարյանը կարող է ունենալ նաև բոնուսներ։
Բոնուսները կախված են, թե որքան գոլ կհեղինակի և որքան գոլային փոխանցում կկատարի Մխիթարյանը մեկ մրցաշրջանի ընթացքում։ Ընդգծենք, որ Մխիթարյանը պաշտոնապես մեկ տարով երկարաձգեց իր պայմանագիրը «Ռոմայի» հետ։