«Ուդինզեն» Ռոդրիգո Դե Պաուլի տրնսվերի դիմաց պահանջում է 40 միլիոն եվրո
Իտալական «Ուդինեզեի» աստղ Ռոդրիգո Դե Պաուլը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես նշում է Goal.com-ը, ակումբը իր աստղի դիմաց պահանջում է 40 միլիոն եվրո գումար։
Ֆուտբոլիստին ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոն», որն արդեն իսկ տրանսվերային առաջարկ է կատարել։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։