Միրալեմ Պյանիչը ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ցանկանում է փոխել ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Պյանիչը մտադիր է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս» և վերամիավորվել Մասիմիլիանո Ալեգրիի հետ։ Ընդգծեն, որ Պյանիչը նախորդ ամռանը տեղափոխվեց կատալոնական ակումբ, որտեղից հակառակ ճամբար գնաց Արթուրը։
Ընդգծենք, որ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ Պյանիչը իր տեղը չունի թիմի մեկնարկային կազմում։