«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Հաքան Չալհանօղլուին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է թիմ հրավիրել իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Հաքան Չալհանօղլուին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է միլանյան ակումբին։ Հաքանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Ընդգծենք, որ ֆուտբլիստը դեռևս չի ստորագրել նոր պայմանագիր և այդ դեպքում նա կարող է նոր ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։