Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված չէ «ՊՍԺ» տեղափոխվելու տարբերակով
Իտալական «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հետաքրքրված չէ փարիզցիների առաջարկով։ Ռոնալդուին առավել հետաքրքրում է «Ռեալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձը։
Այս ամենի հետ պետք է ընդգծել, որ Ռոնալդուն կարող է մնալ թուրինյան ակումբում և իր մրցելույթները շարունակել այստեղ։