«Արսենալը» ցանկանում է գնել Ռահիմ Ստեռլինգին
Լոնդոնի «Արսենալը» միացել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստեռլինգին գնելու մրցավազքին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միգել Արտետան անձամբ է ցանկանում իր թիմում տեսնել Ստեռլինգին։ Մանչեսթերյան ակումբն իր հերթին ցանկանում է վաճառել Ստեռլինգին, քանի որ ամռանը ամենայն հավանականությամբ նրանք կգնեն «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի կողմից Ստեռլինգին գնելու միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ անգլիացու բարձր աշխատավարձը։