Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Ջանլուիջջի Դոննարումային
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կարող է մնալ Ա Սերիայում: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Միլանից» հեռացող դարպասապահին ցանկանում է տեսնել «Ռոմայում»։
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport- ը: Պորտուգալացի մասնագետը փորձում է համոզել ակումբի ղեկավարությանը ` հատկացնել 22-ամյա խաղացողին ձեռք բերելու համար անհրաժեշտ միջոցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «ՊՍԺ»-ն։