Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե ինչ կասի Միացյալ Նահանգները հայերի մասին․ Էրդողան
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե ինչ թեմաներ է պատրաստվում քննարկել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ առաջիկա հանդիպմանը: Էրդողանը անընդունելի է անվանել նաեւ Վաշինգտոնի դիրքորոշումը Օսմանյան պետության տարածքում 1915 թվականին կատարված իրադարձությունների գնահատման մասով։ Նա մասնավորապես նշել է․
«Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե ինչ կասի Միացյալ Նահանգները հայերի մասին այս անգամ: Արդյոք ԱՄՆ-ն այլ մտահոգություններ չունի՞, բացի այն, թե ինչպես հանդես գալ որպես հայերի փաստաբան: Թող պատմաբանները զբաղվեն այս հարցով»,-ասել է թուրքական պետության ղեկավարը:
Էրդողանը նաև հավելել է․ «Արդյո՞ք նրանք, ովքեր ղեկավարում էին Միացյալ Նահանգները մինչ ձեզ, գիտեին այս հարցը ձեզանից ավելի վատ: Նրանցից ոչ ոք չօգտագործեց այս արտահայտությունը»։
Էրդողանը ընդգծել է նաև, որ նրանք, ովքեր փորձում են նման գործողություններով Թուրքիային անկյուն քշել, կկորցնեն իրենց կարևոր ընկերոջը։: