Պենտագոնը Ռուսաստանին խոստացել է, որ ԱՄՆ զինված ուժերը երբեք «մեղմ» չեն լինի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի և Չինաստանի կողմից հնչող ամերիկացի զինծառայողների մասին քննադատությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Օսթինը մասնավորապես նշել է․ «ԱՄՆ-ի զինված ուժերը երբեք մեղմ չեն լինի, չնայած որ Մոսկվան և Պեկինը ցանկանում են օգուտ ստանալ այդպիսի խոսակցություններից»:
Ընդգծենք, որ վերջին շրջանում ամերիկյան և ռուսական մամուլում շրջանառվում են ռազմական վերլուծաբանների կողմից գրված հոդվածներ, որոնցում ընդգծվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների լարվածությունը։