Իրանի ափերի մոտ խորտակվել է ռազմական նավ
Իրանի ռազմածովային ուժերին պատկանող օժանդակ նավը բռնկվել է Օմանի ծոցում ՝ Ջակս նավահանգստի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Mehr»-ը ՝ վկայակոչելով զինվորականներին:
Մի քանի օր առաջ նորակոչիկներին վարժեցնող նավը նավարկել է դեպի Օմանի ծոց, հայտնում է գործակալությունը: Նախորդ օրը նավի համակարգերից մեկում հրդեհ էր բռնկվել: Զինվորականները նավից դուրս են բերվել։
Փրկարարները փորձել են մարել նավի հրդեհը, սակայն դա չի հաջողվել։ Ավելի ուշ նավը խորտակվել է։