Էրդողանը մանրամասներ է հայտնել, թե ինչ է քննարկելու Բայդենի հետ հանդիպման ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է, որ նախատեսում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության պատճառները:
Հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախատեսված է Բայդենի ու Էրդողանի հանդիպումը: Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները լարվածության այդ աստիճանի չէին հասել: Նրա խոսքով ՝ ամերիկյան դեմոկրատ նախորդ նախագահների օրոք նման լարվածություն չի եղել:
Թուրքիայի առաջնորդը Բայդենի վարչակազմին մեղադրեց նախորդների նման Անկարայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը աջակցելու մեջ: