Սերխիո Ռոբերտոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստ Սերխիո Ռոբերտոն կարող է տեղափոխվել Անգլիա։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Ռոբերտոն համարվում է Պեպ Գվարդիոլայի երկրպագու և դեմ չի լինի կատալան մասնագետի հետ աշխատելուն։ Դեռևս այլ մանրամասներ չկան իսպանացու հավանական տեղափոխությունից։
Ընդգծենք, որ կատալոնական ակումբը հաջորդ մրցաշրջանում հույսեր չի կապում Ռոբերտոյի հետ։