Սպիտակ ռասիստները ԱՄՆ-ի համար ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում. Ջո Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը սպիտակ ռասիստներին անվանել է երկրի հիմնական ահաբեկչական սպառնալիք: Այս մասին նա հայտարարել է Տուլսայում ռասայական անկարգությունների հարյուրամյակին նվիրված ելույթի ժամանակ:
«Ըստ վիճակագրական տվյալների սպիտակների ռասիստական շարժման ահաբեկչական գործողություններն այսօր հայրենիքի համար ամենամահացու վտանգն են ներկայացնում», - ասել է Ջո Բայդենը:
Հիշեցնենք,որ Տուլսա քաղաքում ռասայական անկարգություններ տեղի ունեցան 1921 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը: Սպիտակամորթ բնակիչները հարձակվել էին աֆրոամերիկյան տարածքների վրա: Արդյունքում 35 թաղամաս ավերվեց,սպանվեց՝ 36 մարդ:Մոտ 600 մարդ վիրավորվեց: