Նիկոլ Փաշինյանի ու ևս մի քանի պաշտոնյայի սնունդը պատրաստելու համար խոհարարական մեծ թիմ է հավաքվում, յուրաքանչյուրի աշխատավարձը՝ սկսած 500.000 դրամից
Երբեմնի սխտոր-մածունով փիփերթ ուտող ու կարկանդակով ծնունդ անող «համեստ» Փաշինյան ընտանիքն այլևս համեստությամբ «չի զբաղվում». «անհամ» զբաղմունք է՝ հարուստներին ոչ հարիր: Իսկ Փաշինյանն Նիկոլն արդեն հարուստ է՝ շատ հարուստ:
Փոխարենը կարելի է համեղ սնվել, իհարկե, բյուջեի հաշվին: Ուտել: Որ նախկիններից հետ չմնա: Ուտել՝ նաև ուղիղ իմաստով: Ո՞վ գիտե, ընտրություններից հետո սեփական փորն ու ստամոքսն այդքան շքեղորեն ու ամենակարևորը՝ անվճար լցնելու հնարավորություն կլինի՞ դեռ:
Եվ այսպես. NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ գուրմանների շրջանում ամենահայտնի կազմակերպություններից մեկը՝ Yeremyan Projects-ը կազմակերպել է, այսպես ասած, ընդունելություն-քասթինգ՝ Հայաստանի լավագույն խոհարարների շրջանում: Բավականին մեծ թիմ է հավաքվել՝ պրոֆեսիոնալներից բաղկացած, որպեսզի Փաշինյանի և նրա ենթակա էլի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ստամոքսները հավուր-պատշաճի կուշտ պահվեն:
Շեշտենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ, խոհարարների աշխատավարձը նվազագույնն առաջարկվում է կես միլիոն դրամը: Բնական է, որ նրանց աշխատավարձը վճարվելու է ոչ Փաշինյանի անձնական գրպանից, համենայն դեպս, քանի դեռ վարչապետ է: Հասարակ հաշվարկ է. Փաշինյանն իր 1 միլիոն դրամից մի փոքր ավել աշխատավարձով չի կարող մի ամբողջ խումբ խոհարար պահել...