Պեդրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Իտալական «Ռոմայի» իսպանացի հարձակվող Պեդրոն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Պեդրոյի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»։ Անգլիական ակումբը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իսպանացուն տեսնել թիմի կազմում։
Պեդրոն իր հերթին դեմ չէ լքել Իտալիան, քանի որ թիմի նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն հասկացրել է, որ իսպանացին չի մտնում իր ծրագրերում։