Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է «Յուվենտուս» բերել Մանուել Լոկատելլիին
Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին վերադառնալով Թուրին ցանկանում է առաջիկայում իրականացնել իր առաջին տրանսվերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-Ից։
Ալեգրին ցանկանում է թիմ բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլիին։ Իտալացի ֆուտբոլիստը մի քանի անգամ ակնարկել է, որ ինքը նույնպես ցանկանում է տեղափոխվել Թուրին։
Ընդգծենք, որ դեռևս ձմեռային տրանսվերային պատուհանի ժամանակ թուրինցիների ղեկավարները ցանկանում էին իրականացնել այս տրանսվերը։