Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը թքել է Սյունիքի մարզպետի դեմքին, երբ վերջինս ասել է, որ «Սև լիճն արդեն հանձնած է». բացառիկ մանրամասներ՝ Սյունիքի ծեծի դեպքերից

Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ծեծի են ենթարկվել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն ու նրա եղբայրը, ապա նաև հրապարակում եղավ այն մասին, որ Մինասյանն առևանգել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն:

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ այս երկու միջադեպերը փոխկապակցված են միմյանց հետ, ինչպես նաև վեճի նախապատմությունը: 

Ընթերցողին հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ն առաջինն էր, որ մայիսի 12-ին ահազանգեց այն մասին, որ Իշխանասարի հատվածում թշնամին առաջ է եկել, մենք նույնիսկ տեղեկություն էինք ստացել, որ մարտեր են ընթացել, ինչը հետագայում հերքվեց: Բայց, ինչպես հիշում եք, իշխանական «սազանդարները» համառորեն պնդում էին, որ այնտեղ ամեն ինչ կարգին է, իսկ մեր հրապարակումները՝ մեդիատեռոր: 

Այստեղ էր, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրատվամիջոցներին փորձում էր համոզել, որ սահմանից 3.5 կմ դեպի Հայաստան խորացած թշնամին ընդամենը «մոլորվել է»...

Մինչդեռ...

Մինչդեռ, Սյունիքի մեր աղբյուրները պատմում են, որ երբ սյունեցիներն ինքնաբուխ ոտքի են կանգնել՝ ադրբեջանցիների հարցերը լուծելու համար, նրանց շարքում նաև՝ Գոռ Մինասյանը, հայտնվել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու գուժել, որ Փաշինյան Նիկոլը Սև լիճն արդեն հանձնել է ու պայքարելն իմաստ չունի (խոսքերը հաստատվում են նաև Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությամբ, թե՝ Սև լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու-խմբ.): Հենց այս խոսքից հետո Մինասյանը թքել է Մելոյի դեմքին: Փաստորեն, իմանալով եղելությունը՝ հենց Պողոսյանն էր մոլորեցնում  լրատվամիջոցներին՝ թշնամու մոլորվելու մասին կեղծ տեղեկություն հայտնելով: 

Ինչևէ: Դառնալով Մինասյանին, ապա նա այդ արարքի համար նա տարվել է ոստիկանություն և ժամեր անց ազատ արձակվել: 

Մինասյանի՝ ազատ արձակվելուց հետո Մելոյի որդին որոշել է վրեժ լուծել Մինասյանից ու նրա եղբորից՝ ծեծելով նրանց: 

Հասկանալով որդու ոչ նախանձելի վարքը, նրա՝ բոլորին հայտնի «թուլությունը», Մելոն հայտնի գզիրի պես ընկել է դռնեդուռ, մարդկանց խառնել՝ «սիրաշահելու» Մինասյան եղբայրներին, որպեսզի վերջիններս «կուլ տան» իր որդու կողմից կազմակերպված ծեծը, բայց Մինասյանն անդրդվելի է մնացել: Եվ տեղի է ունեցել այն, ինչը համառորեն հերքում է Պողոսյան ընտանիքը. Մինասյանը պատասխան ծեծի է ենթարկել մարզպետի որդուն: 

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Պողոսյանները հրաժարվել են միջադեպի մասին հաղորդում տալուց: Այն պարզ պատճառով, հավանաբար, որ այդ պարագայում կրտսեր Պողոսյանը Մինասյանից առաջ ստիպված կլիներ կանգնել օրենքի առաջ: