Ամառային տրանսֆերային պատուհանին «Չելսի»-n մտադիր է ծախսել մոտ 200 միլիոն եվրո գումար
«Չելսին» մտադիր է լրջորեն ուժեղացնել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի հարձակվող, կիսապաշտպան և առնվազն մեկ պաշտպան:
Այս գնումների համար լոնդոնցիները կարող են ծախսել մինչև 200 միլիոն եվրո գումար: Ըստ The Telegraph-ի` «կապույտները» հետաքրքրված են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուով: Sky Sports-ը հավելում է, որ «Չելսի»-ն քննարկում է Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդին գնելու տարբերակը:
Բացի այդ Տուխելը ցանկանում է «Չելսի»-ում տեսնել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Տրաորեին՝ աջ եզրում մրցակցությունը մեծացնելու համար: Այս ցանկում շրջանառվում են նաև այլ անուններ։