«Բարսելոնա»-ն Դոննարումայի համար տարեկան առաջարկել է 10 միլիոն եվրո աշխատավարձ
«Բարսելոնա»-ն ներկայացրել է իր առաջարկը իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումային և այժմ սպասում է պատասխանի:
Անցյալ շաբաթ կողմերի միջեւ բանակցությունները նախագահ Ժոան Լապորտային դրդեցին գնել «Միլանի» դարպասապահին, որի պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին: «Բարսան» իտալացի դարպասապահին առաջարկում է 10 միլիոն եվրո աշխատավարձ մրցաշրջանի համար՝ մինչև 2026 թվականը։
Դոննարումայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եւս երկու ակումբներ՝ «ՊՍԺ»-ն ու «Յուվենտուսը»:«Բարսան» պատրաստ է այլ կերպ լուծել խնդիրը: Թիմը կարող է Տեր Շտեգենին վաճառել Դորտմունդի «Բորուսիային»: