Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

Մի պահ պատկերացրեք՝ այս պարկում ձեր որդու մարմինն է․ պատկերացրի՞ք, դե հիմա թող ձեր ոչինչ չարժեցող «ներողությունը» ձեր սրտին մխիթարանք լինի․․․

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։

Նախարարուհին, կամ ավելի ճիշտ՝  Ժ/Պ-ն, փորձել է արդարանալ՝ պատճառաբանելով, թե «անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»․․․

Նախ, չենք զլանա ավելորդ անգամ նկատել, որ եթե մի համակարգի ղեկավար տեղյակ չէ ամիսներ շարունակ իր ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, ապա նա պարզապես իր տեղում չէ․․․

Ասում է՝ չեմ այցելել․․․ բա բանուգործիդ անունն ի՞նչ էր, թե կորոնավիրուսային ֆինանսական լվացքն ավելի կարևոր էր, քան մեր ընկած եղբայրների, որդիների ու հայրերի ԴՆԹ-ի ու մարմինների ճանաչման հարցը․․․

Ի՞նչ է, իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած մեր հերոսները պոլիէթիլենե տոպրակների՞ էին արժանի, որ հերոսաբար ընկել են մարտում ու ամիսներ շարունակ էլ բետոնե հատակին են ընկած մնացել․․․

Ամո՛թ, հազար ամոթ․․․

Գոնե ամեն հինգշաբթի, կառավարության նիստից հետո, լրագրողները հարցնում են նախարարին, թե ինչ փուլում է մարմինների ճանաչման հարցն ու ԴՆԹ-ի հետ կապված ինչ խնդիրներ կան․․․ Ու տիկին նախարարուհին, փոխանակ անկեղծ ասեր, որ ինքը տեղյակ չէ, որովհետև տեղում չէ ու չգիտի ինչ է կատարվում պարկերի մեջ դրված մարմինների հետ, առանց ամոթի զգացումի, ամեն անգամ ստում էր, թե ամեն ինչ իր հունով ընթանում է, 1-2 դեպքում է խնդիր առաջացել ու թվեր էր ներկայացնում, իբր արդեն այդքան նույնականացումներ են եղել ու դիակները պատվով հողին են հանձնվել․․․

Ամո՛թ, հազար ամոթ․․․․

Նախարարուհին թքած է ունեցել, որ հազարավոր ծնողներ սպասում են իրենց որդիների ու հարազատների տունդարձին, որովհետև անունները չկան մահացածների ցանկում, ոմանք մտածում են, թե երևի դեռ կռվի դաշտից չեն կարողացել բերել մարմիններն ու էլի նմանատիպ արդարացումներ էին փնտրում կառավարության համար․․․

Իսկ կառավարությունում, այդ պահին իրենց տաքուկ սենյակներում նստած, օգտվում էին առիթից ու ստում, ստում և շարունակում անամոթաբար ստել․․․

Ամո՛թ, հազար ամոթ․․․

Հիմա տիկին նախարարուհին եկել ներողություն է խնդրում, որ ի՞նչ անի․․․ այստեղ են ասել՝ ներողությունդ գլխիդ կպչի․․․

Ում է պետք ներողությունը, երբ տարբեր աղբյուրներով այս ամիսների ընթացում անընդհատ ասվել է, որ զոհվածների մարմինները դիահերձարաններում են, Սպայկայի սառնարաններում են ու կառավարությունից ոչ ոք ականջալուր չի եղել։ 

Բա այդ ժամանակ որևէ մեկի մտքով գոնե չանցա՞վ, գնալ ու ստուգել, տեսնել, թե այս ինչի՞  մասին են այսքան խոսում սոցցանցերում ու լրատվամիջոցներում, թե՞ ձեր իմացած լրատվամիջոցը միայն իշխանության բարձրախոսներ հանդիսացող ու մեկ-մեկ էլ թշնամու համար լոբբինգ անող ԶԼՄ-ներն են․․․

Ամո՛թ, հազար ամոթ․․․

Ի՞նչ ներողության մասին է խոսքը․․․ Ուզում եք ասել Առողջապահության նախարարը չգիտե՞ր այս ամենի մասին, Փաշինյան Նիկոլը չգիտե՞ր այս ամենի մասին․․․

Դուք մարդկային որևէ արժանապատվություն չունեք։

Ամո՛թ, հազար ամոթ․․․․ 

Լա՛վ, մի պահ ենթադրենք, թե նախկինները մեղավոր էին պատեզամի հարցում՝ ենթադրենք, բա էս զոհված հերոսներին ամիսներով անխճաբար պարկերում բետոնի վրա պահելու մեջ ո՞վ է մեղավոր՝ դարձյալ նախկիննե՞րը․․․

Հարազատներն սպասում են իրենց հերոսների մասունքներին, իսկ սրանք խրախճանքների մեջ ընկած, մոռացել են արդեն, որ պատերազմ է եղել, զոհեր կան, գերիներ ունենք, նոր գերիներ են վերցնում, նոր զոհեր ենք տալիս ու շարունակում են իրենց թրքաբարո գործողությունները արդարացնել ոչինչ չարժեցող ներողություններով․․․

Ամո՛թ, հազար ամոթ․․․․

Ամոթ ասելու փոխարեն թերևս կարելի էր պարզապես թքել անհայրենիք իշխանության դեմքին, որ պատմություն կերտած ազգից հային փորձում են վերածել զոմբիացած ամբոխի․․․

Ներողություն ասելու փոխարեն ուղղակի մի պահ ձեզ պատկերացրեք որդեկորույս ծնողի փոխարեն․ ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր հարազատ մարդու՝ ամուսոնու, եղբոր, որդու, հոր մարմինը կամ մասունքը, անտարբերության մատնված, պարկի մեջ ամիսներով ընկած մնար գետնին ու փտեր․․․

Պատկերացրի՞ք, դե հիմա թող ձեր «ներողությունը» ձեր սրտին մխիթարանք լինի․․․

Արմինե Մկրտումյան