Հնդկաստանի Գանգես գետում հայտնաբերվել են կորոնավիրուսից մահացածների մարմիններ
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգով հոսող Գանգես գետում հայտնաբերվել է 6 մարդու մարմին: Այս մասին նշել են նահանգի ղեկավար մարինները: Մարմինները հնարավոր չէ եղել նույնականացնել, քանի որ դրանք անճանաչելի են եղել:
Մայիսի սկզբին Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Բիհար նահանգների իշխանությունները հայտարարել էին Գանգեսում ավելի քան 100 մարդու մարմին հայտնաբերելու մասին: Ենթադրաբար, դրանք կարող են լինել կորոնավիրուսից մահացածների մարմինները:
Նահանգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: Ըստ տեղի բնակիչների գետում մարմինները թափելու պատճառը դիակիզման և թաղման դիմաց սահմանված բարձր գումարն է: