Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպով վարակման դեպք
Չինաստանի արեւելյան Ցզյանցու նահանգում առաջին անգամ գրանցվել է թռչնագրիպով վարակի դեպք: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ ապրիլի վերջին նահանգի 41-ամյա մի տղամարդ այցելել է բժշկի ՝ բողոքելով ջերմությունից և իրեն վատ զգալուց: Բժիշկը որոշում է կայացրել հիվանդին հոսպիտալացնելու մասին:
Վարակված տղամարդը գրեթե ապաքինվել է: Մայիսի 28-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կատարել է անհրաժեշտ հետազոտությունները և պարզել, որ տղամարդը հիվանդ է H10N3-ով: Նրա հետ շփվող բոլոր մարդիկ գտնվում են բժշկական հսկողության ներքո: Վիրուսը տղամարդուն փոխանցվել է թռչուններից: