Ով ինձ կհարցնի` «երեխաներն ի՞նչ մեղք ունեն», ես կպատասխանեմ «Իսկ մեր տղերքն ի՞նչ մեղք ունեն». զոհված սպայի դուստր
Գնալու եմ հրապարակ և ամեն կերպ փորձելու եմ խանգարել, որ այս խայտառակ համերգը տեղի չունենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է զոհված սպայի դուստրը:
Հերոս Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, կոչ է անում պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին միանալ ու տապալել երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ վաղը Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը:
«Ես գնալու եմ հրապարակ և ամեն կերպ փորձելու եմ խանգարել, որ այս խայտառակ համերգը տեղի չունենա: Իսկ դո՞ւ:
Ու ով ինձ կհարցնի. «Բայց երեխաներն ի՞նչ մեղք ունեն» ես կպատասխանեմ «Իսկ մեր տղերքը ի՞նչ մեղք ունեն»,-նշել է նա: