«Ռոմա»-ն Հենրիխ Մխիթարյանին կարճ ժամանակ է տրամադրել որոշում կայացնելու համար
Իտալական «Ռոմա»-n նոր պայմանագիր է առաջարկել թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ այդ ամենի հետ մեկտեղ ակումբը Մխիթարյանին կարճ ժամանակ է տվել, որպեսզի ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրման շուրջ որոշում կայացնի։
Ընդգծենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլանը»։