Ռուսաստանից ներողություն խնդրելու մասին խոսք անգամ գնալ չի կարող. Դավութօղլու
«Մենք ի սկզբանե հետևողական ենք գտնվել։ Չնայած (ռուսական ինքնաթիռին) մեր բազմակի զգուշացումներին՝ մենք չստացանք արձագանք։ Խոսքը բազմիցս խախտած, զգուշացված ինքնաթիռի դեմ կատարված գործողության մասին է։ Ներողության կամ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող։ Մենք առաջարկում ենք տվյալ հարցի շուրջ նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկումներ սկսել։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- ասել է Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը մեջ է բերում Թուրքական Son dakika ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24-ի միջադեպից հետո Ռուսաստանը Թուրքիային երկկողմ հարաբերությունների կարգավորման համար 3 նախապայման է ներկայացրել։ Խոսքը Թուրքիայի կողմից ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու և միջադեպի համար մեղավորներին պատժելու մասին է։ Ի դեպ, միջադեպից հետո Դավութօղլուն հայտարարել էր, որ անձամբ ինքն է տվել սահմանախախտ ինքնաթիռը խոցելու հրամանը։