«Ռոման» հետաքրքրված է Գրանիտ Ջակայի ծառայություններով
Իտալական «Ռոման» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Գրանիտ Ջակայի ծառայություններով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Ջակայի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։ Ֆուտբոլիստն ինքը ընդգծել է, որ հիացած է, որ հռոմեական ակումբն ու պորտուգալացի մասնագետը հետաքրքրված են իրենով։
Ընդգծենք, որ Ջական լոնդոնյան ակումբի հետ ունի դեռ 2 տարվա պայմանագիր։