Տիագու Սիլվան կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ
Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան 1 տարով կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։
Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա նշում է, որ Սիլվան պայմանագրիը համաձայնեցրել է դեռևս շաբաթներ առաջ։ Նա նախորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց լոնդոնյան թիմի շարքերը։
Նշվում է, որ այս ամենի հետ մեկտեղ թիմը փնտրում է նոր կենտրոնական պաշտպանի, ով կլինի բրազիլացուն փոխարինողը։