Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմում պահել Պաոլո Դիբալային
Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է թիմում պահել Պաոլո Դիբալային։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Իտալացի մասնագետը ցանկանում է երկարաժամկետ ծրագրեր ունենալ Դիբալայի հետ և այդ իսկ պատճառով նա ակումբի ղեկավարությանը կխնդրի Դիբալայի պայմանագիրը երկարացնել։
Նշենք, որ արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։ Նախքան Ալեգրիի գալը Դիբալան պատրաստվում էր հեռանալ թիմից։