«Յուվենտուսը» ցանկանում է գնել Հաքան Չալհանօղլուին
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է իր թիմում տեսնել «Միլանի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ թուրք ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Միլանից և այդ դեպքում նա ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի թուրինյան թիմի շարքերը։ Ակումբն իր հերթին ցանկանում է նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։
Ընդգծենք, որ Հաքանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։