«Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային նպատակը Ջեյդոն Սանչոն է
«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը ամեն կերպ կփորձի գնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին տեեկանում ենք Goal.com-ից։
Թիմը հետաքրքրված է նաև Հարի Քեյնի ծառայություններով, սակայն ամռանը նրանց թիվ մեկ տրանսվերային նպատակը կլինի Սանչոն։ Նշվում է, որ ակումբը մեծ հույսեր ունի Էդինոսն Կավանիի նետ և հավատում է, որ հաջորդ մրցաշրջանում Կավանին կլրացնի հարձակվողական բացը։
Ընդգծենք, որ հաջորդ մրցաշրջանի համար մանչեսթերյան ակումբը դիտարկում է նաև Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը։