«Տոտենհեմը» ցանկանում է գնել Գաբրիել Ժեզուսին
Լոնդոնի «Տոտենհեմը» ամռանը կփորձի գնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Լոնդոնյան ակումբը Հարի Քեյնի հեռանալու դեպքում կփորձի Ժեզուսով համալրել հարձակվողի դիրքը։ Նշվում է, որ թիմը պատրաստ է բրազիլացու դիմաց վճարել 70 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար։
Ընդգծենք, որ բրազիլացին այս մրցաշրջանում քաղաքայինների կազմում խաղադաշտ է դուրս եկել 42 անգամ և դարձել 14 գոլի հեղինակ։