«Ryanair»-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում
Դուբլինից Կրասով ուղեւորվող «Ryanair» ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Բեռլինում, հայտնում է «Deutsche Welle»-ն ՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությունը:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել նախորդ գիշերը և գետնին մնացել մինչև երկուշաբթի առավոտ:
Վայրէջքից հետո ուղեբեռը ստուգվել է: Որոշ ժամանակ անց ուղևորները պահեստային ինքնաթիռով շարունակել են թռիչքը: Չնախատեսված վայրէջքի պատճառը «արտակարգ պատահարն էր օդում», - բացատրել են օդանավակայանից:
Ըստ «Bild»-ի՝ մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել օդանավի ականապատման մասին հաղորդագրությունը: Օդանավի վրա պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: