Հայաստանում աճել է սրտամկանի սուր ինֆարկտից և քաղցկեղից մահվան դեպքերը
Հրապարկվել է Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» տարեգիրքը, որտեղ ի թիվս ոլորտի բազմաբանույթ վիճակագրության նշված է նաև Հայաստանում մահացության հիմնական պատճառը:
Հայաստանում 100 000 բնակչի հաշվով վարակիչ և մակաբույծական հիվանդություններից մահացությունների թիվը 1990-ականներից հետո նվազել է 13.03 տոկոսից և հասել է 9.23 տոկոսի:
Ինչ վերաբերում է տուբերկուլոզին, ապա այս հիվանդությունից մահացաթյան ցուցանիշը կազմում է 2.29: Տուբերկուլոզից մահացության պիկը գրանցվել է 2005թ-ին, երբ 100 000 բնակչի հաշվով գրանցվել է 4.91 տոկոս մահացություն:
Մեր երկրում աճել է սրտամկանի սուր ինֆարկտի, նաև արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
Այսպիսով, Հայաստանում մահացության հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, սրտամկանի հիվանդությունը, նորագոյացությունները: