Ժորժինյո Վեյնալդումը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը
«Լիվերպուլի» կիսապաշտպան ԺորԺինյո Վեյնալդումը ամենայն հավանականությամբ անվճար կտեղափոխվի «Բարսելոնա»:
30-ամյա կիսապաշտպանը առաջիկա օրերին պայմանագիր կստորագրի կատալոնացիների հետ մինչ 2024 թվականը: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, «Բարսելոնան» Եվրոյից առաջ իր բժշկական անձնակազմին կուղարկի Նիդեռլանդների հավաքական, որպեսզի խաղացողը բուժզննում անցնի այնտեղ։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստի պայմանագրի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։