Դանիան օգնել է ԱՄՆ-ի հետախուզական գործակալությանը՝ Անգելա Մերկելի գաղտնալսման համար
Դանիական հետախուզական գործակալությունները օգնել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը գաղտնալսել գերմանացի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելին, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայիս թեկնածու Պիր Շտայնբրյուկին: Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»:
Ըստ թերթի՝ Դանիան տրամադրել է մուտք դեպի Կոպենհագենի մոտակայքում գտնվող հատուկ կայան, որի օգնությամբ ամերիկյան հետախուզական ծառայությունը գաղտնալսում է Մերկելին և գերմանացի այլ քաղաքական գործիչներին:
Քաղաքագետներից բացի այս կայանի միջոցով վերահսկողություն է իրականացվել նաև Դանիայի արտաքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության համար: