Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Հասարակություն

ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին, որն էլ հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար. News.am

ԴՆԹ նույնականացման գործընթացի մենաշնորհը տվել են առողջապահության նախարարության ՊՈԱԿ–ին, որն էլ իր հերթին հրատապ գնման արդյունքում գերշահույթ է ապահովել մատակարար ընկերության համար։ Այս մասին գրում է News. am-ը՝ ներկայացնելով մանրամասները: 

Պետական գնումների համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երկու ընկերություն՝ լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ն և լաբորատոր հետազոտություններով և բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն։ Վերջինիս հայտը մերժվել է, քանի որ ընկերության կողմից առաջարկվող մատակարարման ժամկետը չի համապատասխանել գնման կարիքներին։ Արդյունքում դեկտեմբերի 18–ին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը 295,8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է մինչև հունվարի 31–ը կատարել պայմանագրով նախատեսված գնումը։ 

NEWS.am-ի տեղեկություններով՝ հիշյալ մատակարարը ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումները ձեռք է բերել գիտության ոլորտում աշխարհի առաջատար «Թերմո Ֆիշեր (Thermo Fisher Scientific) ընկերությունից 2020 թվականի դեկտեմբերին։ Աղբյուրը, ներկայանալով որպես լաբորատոր սարքավորումների ոլորտի մատակարար, դեռևս երկու ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել հիշյալ ընկերությանը՝ խնդրելով տրամադրել պայմանագրում թվարկված 39 անուն ապրանքատեսակների գները։ Օրեր առաջ «Թերմո Ֆիշեր»–ի պաշտոնական ներկայացուցչից ստացվել է պատասխան, ըստ որի՝ 39 անուն սարքավորումների և լաբորատոր նյութերի հավաքածուի գնման համար ընկերությունն առաջարկել է 237,586 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 122,766 մլն դրամի։ Հաշվի առնելով պայմանագրով նախատեսված գնման համար պետության հատկացրած գումարի և աղբյուրին առաջարկված գնի միջև առկա զգալի տարբերությունը, փորձել են պարզել նաև Հայաստան ներմուծված ապրանքների մաքսային արժեքը։ Մասնավորապես, NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված մաքսային գործարքների մասին տեղեկատվության համաձայն՝ «Մեդիսար» ՍՊԸ–ն 2021թ. հունվարի 5–ին Վրաստանից ներմուծել է ԴՆԹ նույնականացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց ծագման երկիրը եղել է Չինաստանը և Սինգապուրը։ 

Մասնավորապես, ընկերությունը ներմուծել է դատաբժշկական ԴՆԹ-ի էքստրակցիայի համակարգ (AutoMate ExpresS Forensic DNA Extraction System)՝ 3 հատ, սարքավորման ծրագրային ապահովում (GeneMapper™ ID-X Software v1.6, Full Installation)՝ 2 հատ մագնիսական շտատիվ փորձանոթների համար (DynaMag™-2 Magnet), մազանոթներ հենետիկ անալիզատորի համար (3500 Genetic Analyzer Capillary Array, 36 cm), ինչպես նաև 97 կգ ախտորոշիչ և լաբորատոր ազդանյութեր։ Հիշյալ ապրանքատեսակների մաքսային ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 184 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։ Ստացված տվյալներից պարզ է դառնում, որ գնման գործընթացի արդյունքում մատակարար ընկերությունը առնվազն 111 մլն դրամի (212,237 ԱՄՆ դոլար) շահույթ (վերադիր) է ստացել։ 

Նշենք, որ գնման գործընթացը տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոսքագիծը հնարավորինս արագ ձեռքբերելու նպատակով Թորոսյանն անձամբ է բանակցել մատակարարի հետ և ուղիղ կապի մեջ է եղել ընկերության ղեկավարության հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: