Պաոլո Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում» և դառնալ թիմի ավագը
Հարձակվող Պաուլո Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում»: Ֆուտբոլիստը մտադիր է շարունակել խաղալ իտալական ակումբում և երազում է դառնալ թիմի նոր ավագ:
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեծ սիրով է վերաբերվում Դիբալային: Իտալացի մասնագետի «Յուվե» վերադառնալուց հետո արգենտինացու պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել: «Յուվենտուսի» հետ Դիբալայի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում 20 հանդիպում է անցկացրել ՝ դառնալով 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: