Պաշտոնական․ Լուչանո Սպալետին «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչն է
«Ռոմայի» ու «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ստանձնեց «Նապոլիի» ղեկը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ հուլիսի 1-ից Լուչանո Սպալետին կդառնա «Նապոլիի» նոր մարզիչը: Բարի գալուստ Լուչիանո: Միասին մենք հիանալի աշխատանք կկատարենք», - ասել է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:
62-ամյա մասնագետի նախկին աշխատանքի վայրը «Ինտերն» էր, որից նա հեռացավ 2019 թվականին: Անցած մրցաշրջանում նեապոլցիները Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում գրավել էին 5-րդ տեղը: