«Nike»-ը և Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պայմանագիր են կնքել
Հայաստանի բռնցամարտի ֆեդերացիան և ամերիկյան հռչակավոր «Nike» մարզական հանդերձանք արտադրող ընկերությունը 5 տարվա պայամանգիր են կնքել: Դրա շնորհիվ Հայաստանի բռնցքամարտի հավաքականների ներկայացուցիչներն առաջիկա տարիներին հանդես են գալու այդ ընկերության արտադրած մարզահագուստով:
ՀԲՖ-ի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի և NIKE ապրանքանիշի միջև կնքվեց համաձայնագիր,ըստ որի առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ բռնցքամարտի հավաքականը կներկայանա միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն հանդերձանքով»: