Արմավիրում եղբայրները սպանել են գորշ արջի քոթոթի (լուսանկար)
Համացանցում հայտնվել լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Նրանք, ըստ ամենայնի, սպանել են այդ քոթոթին ու հպարտանում են իրենց որսով։
NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ լուսանկարի տղամարդիկ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչներ են։ Բրո (կապույտ վերնահագուստով) և Թեմուր (զինվորական բուշլատով) Քալաշյան եղբայրներն ազգությամբ եզդի են և, ըստ էության, ապօրինի որսի հեղինակը։
Ըստ ամենայնի՝ նրանք արջին ինքնապաշտպանության նպատակով չեն սպանել, ու կատարածի համար պետք է պատասխանատվություն կրեն։
Լուսանկարից երևում է նաև, որ նրանք քոթոթին սպանել են սուր գործիքով։ Նկատենք, որ սպանվածը գորշ արջի քոթոթ է, որը գրանցված է «Կարմիր գրքում»։
NEWSPRESS.am-ը հրավիրում է ՀՀ շրջակա միջավայրի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության ուշադրությունը կատարվածին։
Հիշեցնենք`
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
